2021-ի հարսանյաց ամենանորաձև զգեստները. VOGUE

2021 թվականի Նորաձևության շաբաթը բոլորիս խորասուզեց կախարդական աշխարհ՝ դիջիթալ ցուցադրությունների և խորհրդավոր հավաքածուների շնորհիվ:
Հիշենք Dior-ի հավաքածուն, որտեղ յուրաքանչյուր զգեստ անվանվել էր Տարո գուշակության քարտերի պատվին, Valentino-ն իր ցուցադրության ընթացքում հիշեցրեց նորաձևության սիարհարներին, որ փայլերը կնոջ զգեստապահարանում երբեք շատ չեն լինում:
Ինչպես միշտ ամենից շատ սպասված էին հարսանյաց զգեստների հաավաքածուների ցուցադրությունները:
Այս անգամ դիզայներներ Alexandre Vauthier-ն ու Giambattista Valli-ն վիրտուալ ցուցադրությամբ գերազանցեցին բոլոր սպասելիքները: VOGUE-ը ներկայացնում է Fendi-ի և Valentino-ի բրենդների ամենագեղեցիկ հարսանյաց զգեստները, որոնք անտարբեր չեն թողնի կանանց ու աղջիկներին: