Օրեր առաջ՝ օգոստոսի 6-ին, երգչուհի Սիլվա Հակոբյանը դարձավ մայրիկ: Սիլվան իր ամուսնուն դուստր պարգևեց : Երջանիկ ու անմոռանալի օրը երգչուհին շտապել էր իր ուրախությամբ կիսվել ինստագրամյան էջում՝ հրապարակելով լուսանկար ամուսնու հետ և գրելով. «Բարի գալուստ աշխարհ,մեր հրաշք Միլա»:
Երգչուհին այս հանգստյան օրերին Ինստագրամի սթորի հավելվածում հրապարակել էր առաջին լուսանկարը առաջնեկի՝ Միլայի հետ, որտեղ նորաթուխ մայրիկն անչափ նուրբ է ու երջանիկ:
Այնուհետև իր էջում կիսվել է փոքրիկ տեսանյութով, որտեղ ամուսնու հետ փուչիկներ են բաց թողնում երկինք և պահում երազանք իրենց դստեր համար:
«Մի փունջ երազանք մեր Միլայի համար»,-տեսանյութին կից գրել է երգչուհին: