«Նրան սպանել են քեզ համար». ինչու են հետևորդները համացանցում «հարձակվել» Playboy-ի աստղի վրա

Playboy-ի մոդել Յասմին Սանտոսը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Իսպանացի գեղեցկուհուն քննադատել են օձի կաշվից պիջակով արված անկեղծ լուսանկարի պատճառով։
Յասմինը տպավորիչ մոդել է, որը հաճախ մասնակցում է սադրիչ ֆոտոսեսիաներին։ Սանտոսն ունի նրբագեղ կազմվածք, որը պահպանելու համար նա ամեն օր մարզվում է մարզադահլիճում։ Ինստագրամյան մոդելը սովոր է ցույց տալ իր սեքսուալ մարմինը, այնպես որ նրա էջում հաճախ կարելի է հանդիպել 18+ ֆոտոշարքերի:

Այս անգամ Յասմինը ներկայացել է օձի կաշվից բաճկոնով, որը նա կրում է մերկ մարմնի վրա։ Սոցցանցերի աստղը լուսանկարում վառ դիմահարդարմամբ է։
Սովորաբար նման կադրերը շատ դրական են ընկալվում Յասմինի հետևորդների կողմից, բայց այս անգամը բացառություն էր։ Շատ օգտատերեր վրդովմունք են հայտնել՝ գրելով, որ նա նկարահանվել է կենդանիու կաշվից պատրաստված հագուստով։
«Այդ օձին սպանել են քեզ համար», «Երբ մարդիկ կդադարեն կրել այնպիսի հագուստ, որի համար պետք է ինչ-որ մեկին սպանել»,-լուսանկարի մեկնաբանություններում գրել են հետևորդները։