Ջասթին Բիբերի նոր տեսահոլովակը՝ նվիրված Հեյլի Բիբերին

Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը ներկայացրել է «Anyone» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը։ 26-ամյա երաժիշտն իր աշխատանքը նվիրել է 24-ամյա կնոջը ՝ Հեյլիին, ով էլ դարձել է տեսահոլովակի գլխավոր հերոսուհին:
Տեսահոլովակն ամբողջությամբ բաղկացած է երգչի ընտանեկան արխիվից։ Ռեժիսորն օգտագործել է Ջասթինի և Հեյլիի ընտանեկան տեսագրությունները, որոնցում նրանք գրկախառնվում են, համբուրվում են և ցույց են տալիս, թե որքան շատ են միմյանց սիրում։
«Դու միակն ես, ում ես երբևէ կսիրեմ»,-ասում է Ջասթինն իր երգում։

Նշենք, որ Ջասթինն ու Հեյլին, որոնք ամուսնացել են 2018 թվականին, հաճախ բացահայտ խոսում են միմյանց հանդեպ իրենց զգացմունքների մասին։
«Իմ ամենամեծ երազանքն է ծերանալ քեզ հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ դու իմն ես ընդմիշտ»,- ավելի վաղ գրել էր Ջասթինը՝ շնորհավորելով կնոջ ծննդյան օրը։