Քեթի Փերին պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դստեր ծննդից հետո

Անցյալ տարվա օգոստոսի վերջին Քեթի Փերին և Օռլանդո Բլումը դուստր ունեցան, որին նրանք անվանեցին Դեյզի։ Աստղային ծնողներն առայժմ սոցցանցերում չեն հրապարակում փոքրիկի լուսանկարները, սակայն երբեք բաց չեն թողնում լրագրողների հետ շփման ժամանակ նրա մասին նոր բան պատմելու հնարավորությունը:
Երեկ 36-ամյա երգչուհին Instagram-ում պատասխանել է մի շարք հարցերի։ Նա հիացմունքով պատմել է, թե ինչպես է Դեյզիի ծնունդը փոխել իր բնույթն ու կյանքի սկզբունքները։
«Նա փոխել է իմ կյանքը և դեռ շարունակում է դա անել։ Ես կարծում եմ, որ հնարավոր է հասկանալ այդ ամենը միայն այն ժամանակ, երբ դառնում ես մայր։
Դուք, պարզապես, կենտրոնանաում եք ամբողջությամբ ձեր մայրության վրա։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ դուք, պարզապես, ուզում եք լինել լավ մայր, այլ ոչ թե դադարում եք սիրել ձեզ շրջապատող մնացած մարդկանց։ Շատ բան երկրորդ պլան է մղվում։ Մայր լինելը լավագույն աշխատանքն է աշխարհում»,- պատմել է Քեթին։
Չնայած նրան, որ Քեթի Փերին աշխատանքի է վերադարձել ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց, նա փորձում է բաց չթողնել դստեր հասունացման որևէ կարևոր փուլ և հաճույքով հետևում է, թե ինչպես է փոքրիկը մեծանում և փոխվում արտաքինից: