«Ես մեր երկրում խեղդվում էի». Մանո Գրիգորյանը՝ արտագաղթելու մասին

Դերասանուհի Մանո Գրիգորյանը ArmLur.am-ի հետ զրուցել է երկրից արտագաղթելու, առաջիկա անելիքների և այլ հետաքրքիր հարցերի մասին: Նշենք՝ Մանո և Սարգիս Գրիգորյաններն այն զույգերից մեկն էր, որոնք 2020 թվականին արտագաղթեցին: Նրանք որպես պատճառ էին ներկայացնում կորոնավիրուսի համավարակը, ապա նաեւ Արցախյան պատերազմը:
«Ինչո՞վ եմ պատրաստվում զբաղվել։ Կարծում եմ պարզ է ՝ մեր մասնագիտությամբ։ Ինչը որ կապված է պլանների հետ, հետագայի և ապագայի հետ ոչ մի բան չեմ ծրագրում, որովհետև վերջին ժամանակներս ինձ համար հասկացել եմ, որ պետք չի շատ առաջ մտածել, որովհետև կյանքը շատ կտրուկ շրջադարձ ունեցավ 2020-ին։ Այս թվականը մեզ համար շատ շրջադարձային էր։ Դրա համար դեռ ապրում ենք այսօր, փորձում ենք մեր այսօրվա օրը լցնել լավով, լույսով և բարությամբ, իսկ թե ինչ կլինի վաղը և որտեղ կլինենք ու ինչ կանենք, հաստատ ոչինչ չեմ կարող ասել, ապրում ենք այսօր ու հիմա»,-ասում է զրույցի ընթացքում Մանոն։

Այն հարցին, թե ինչու նման դժվար ժամանակներում, երբ երկիրն ուներ մեր բոլորի կարիքը, Մանոյի ընտանիքը որոշեց արտագաղթել, պարուհին պատասխանում է․ «Երբ դու զգում ես, դու՝ ինքդ, դերասան, որպես արտիստ ոչինիչ չունես անելու և խեղդվում ես ,պետք է փորձես պայքարես քո գոյության մաիսն»,- և հավելում, որ այս պահին՝ մեր երկրի տվյալ իրավիճակում արվետսի մասին խոսելը ծծաղելի է, որովհետև արդեն մեկ տարի է, ինչ այդ ամենը զրոյացվել է։