Ինչո՞ւ է կրկին չեղարկվել աշխարհի խոշորագույն երաժշտական ​​փառատոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսի շարունակվող համաճարակի պատճառով այս տարի չեն կայանա աշխարհի խոշորագուն երաժշտական փառատոն համարվող Coachella-ն, ինչպես նաև ոչ պակաս հայտնի Stagecoach փառատոնը, հաղորդում է Fox News-ը։
Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ շրջանի հանրային առողջապահության աշխատակից, բժիշկ Քեմերոն Կայզերը նախօրեին Twitter-ում հայտարարել է, որ ապրիլի համար նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին հրաման է ստորագրել:
Միջոցառումների անցկացման նոր ժամկետները դեռևս հայտնի չեն։
Coachella-ն պետք է կայանար ապրիլի 9-18-ին, իսկ Stagecoach-ը՝ ապրիլի 23-25-ին:
Փառատոնները չեղյալ էին հայտարարվել նաև անցյալ տարի հունիսին:
Coachella-ն և Stagecoach-ը ԱՄՆ-ում երկրի երկու ամենահայտնի երաժշտական իրադարձություններն են․ 2019-ին Coachella-ին այցելել է 99 000  մարդ, իսկ Stagecoach-ին՝ մոտ 80 000 մարդ։