Աշխարհի ամենաբարձրահասակ շունը սատկել է

Աշխարհի ամենաբարձրահասակ շունը` Ֆրեդի մականունով գերմանական դոգը սատկել է։ Նա 8,5 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի մամուլի ծառայությունը։  Երբ Ֆրեդին հետևի թաթերի վրա էր կանգնում, նրա հասակն ավելի քան 2,3 մետր էր։ Նրա քաշը 92 կիլոգրամ էր։
«Ֆրեդին բոլորին ստիպում էր ժպտալ։ Մենք կկարոտենք նրան։ Ուրախ եմ, որ ամբողջ աշխարհին նրա պատմությունը պատմելու հնարավորություն ունեցանք», – գրել է Գինեսի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Կրեյգ Գլենդեյլը, որը 2016 թվականին անձամբ է չափել է Ֆրեդիին։

Շան տիրուհին` Քլեր Սթոունմենը ծանր է տանում կորուստը, նա շատ կապված էր բարի ու նրբանկատ շատ հետ։ Քլերը երեխաներ չունի, այդ պատճառով գերմանական դոգերը՝ Ֆրեդին ու նրա քույրը, օգնում էին տիրուհուն հաղթահարել մենակությունը։  ​Շնաբուծության ամերիկյան ակումբի տվյալներով՝ գերմանական դոգերն առանձնանում են ընկերասիրությամբ, հանգստությամբ ու հավատարմությամբ։