Դմիտրի Շեպելեւը կորցրել է աշխատանքը հեռուստատեսությունում

«ТНТ» հեռուստաալիքով հեռարձակվող «Ты как я» նախագիծը, որը վարում էր Դմիտրի Շեպելևը, այլևս չի հեռարձակվի, հայտնում է StarHit-ը։ Սա կապված է երեխաների մասնակցությամբ հեռուստանախագծի ցածր վարկանիշի հետ։ Որոշում է կայացվել շոուի երկորդ եթերաշրջան չնկարահանել։
Նշվում է, որ Շեպելևն ուժերը փորձել է երեխաների ու նրանց ծնողների մասնակցությամբ մեկ այլ նախագծի քասթինգի ընթացքում, սակայն պրոդյուսերները մերժել են նրա թեկնածությունը՝ ընտրելով Իվան Պիշնենկոյին։

Շեպելևին շատ էր դուր գալիս մասնակցությունը «Ты как я» նախագծին, ի տարբերություն բազմաթիվ «դեղին» նախգծերի։
Սակայն նրա որոշ գործընկերների դուր չէր գալիս Շեպելևի մասնակցությունը շոուին։