«Ինձ տեսնողների հավատը չի գալիս»․ Էլեն Ասատրյանը վիրահատել է քիթը․ լուսանկարներ

Էսթետիկ նկատառումներով քթի ձևի փոփոխություն է արել սերիալներից հայտնի դերասանուհի Էլեն Ասատրյանը։ Նա Ինստագրամի stories բաժնում հետևորդներին պատմել է, որ վիրահատվել է մեկ ամիս առաջ:
«Ընդհանուր նրբացում է կատարվել։ Ոսկրերի դեֆորմացիա կար ու նաև արտաքինից փոքրիկ թերություն, իսկ ավելի ճիշտ՝ ինձ դուր չէր գալիս իմ աջ պրոֆիլը», – նշել է Էլենը:
Նա նաեւ ասել է, որ ընդհանուր անզգայացումից (նարկոզ) չի վախեցել, հետվիրահատական ցավեր էլ չի ունեցել:
«Միայն ուռածություն կար հոնքերիս արանքում: Ամեն օր քթիս տեսքն ավելի է սիրունանում: Քանի որ իմ խնդիրը քթի ձախ հատվածում էր, կապտել էր միայն ձախ աչքիս շուրջը, այն էլ` մի փոքր կետով: Զարմանալի է, բայց ինձ տեսնողների հավատը չի գալիս, որ ես վիրահատվել եմ ընդամենը մեկ ամիս առաջ»,-պատմել է Էլենը: