Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում կատարեց «Թռչեի մտքով տուն» երգը. տեսանյութ

Լիբանանի «The Voice» («Ձայնը») երաժշտական նախագծի նոր եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում մեր հայրենակիցը հիացրել է ժյուրիին։
Ֆրանսաբնակ լիբանանահայ Վիգեն Դարբինյանը կատարեց Ֆրենկ Սինատրայի «If you go away» երգը։ Թեպետ ժյուրիի անդամներից միայն մեկը շրջվեց, բայց հիացած էին նաև ժյուրիի մյուս անդամները, հատկապես երբ շրջվելով՝ տեսան պատկառելի տարիքի տղամարդուն։ Ժյուրիի հետ խոսք ու զրույցից հետո Վիգեն Դարբինյանը որոշեց նաև հայերեն երգ կատարել։

Բեմ հրավիրեց դստերն ու միասին կատարեցին «Թռչեի մտքով տուն» («Մարտիկի երգը») ստեղծագործությունը։ Թեպետ ժյուրին հայերեն ոչ մի բառ չհասկացավ, սակայն նրանց կատարումն այնքան անկեղծ էր, որ հուզեց ժյուրիին։