Կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փետրվարի 2-8-ը կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։ Փառատոնը կմեկնարկի «Կայթ» խմբի մենահամերգով։

«Փառատոնին մասնակցում են ճանաչված երաժիշտներ ու երաժշտախմբեր, աա դրանք. Dave Geodakyan Sextet, Silent Duo, Արմեն Մանուկյան, Personal Opinion, Նորայր Քարտաշյան և «Մենուա», Arm Strong Dixie»,- հայտնում են կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի բաժնից

Փառատոնի մասնակիցները համախմբվել են մեկ գաղափարի շուրջ, այն է՝ մշակույթով և հատկապես երաժշտությամբ խաղաղեցնել ունկնդրի հոգեկան աշխարհը, հայացքը դարձյալ վեր բարձրացնելու ու ապագայի հանդեպ հավատով լցվելու գիտակցությունը, քաջալերել հայ երաժիշտներին, ինչպես նաև ակտիվացնել մայրաքաղաքի երաժշտական կյանքը:

Համերգները տեղի կունենան ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում։ Փառատոնի մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։
Փառատոնի գործընկերներն են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան։