Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել: Showbiz.am կայքի հետ զրույցում Սոֆին նշեց, որ զգեստը մոդելավորել են ինքն ու տատիկը՝ Սոֆի Դևոյանը: Կրտսեր Սոֆին, ով ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է զբաղվել հագուստի մոդելավորմամբ, հայտնում է, որ շուտով նորություններ կունենա՝ կապված նոր հավաքածուի հետ, սակայն ոչ այս զգեստը, ոչ այլ նմանատիպ զգեստներ հավաքածուի մեջ չեն ներառվի:
«Քանի որ հիմա այնպիսի շրջան է, որ նմանատիպ շորերը պետք չեն գալիս, դրա համար չենք ներառի»,-ասում է Սոֆին:
Իր ինստագրամյան էջում լուսանկարներին կից Սոֆին գրել է.
«Երեկ՝ երազանք, այսօր՝ իրականություն…
Ձմեռն ամենահեքիաթային եղանակներից մեկն է, որը բոլորին՝ անկախ տարիքից, թույլ է տալիս երազել և հավատալ հրաշքներին❄️
Երբ ունես երազանք, փորձում ես ամեն գնով հասնել դրան
Որքան մեծ է երազանքդ, այդքան մեծ են դրան հասնելու հնարավորությունները, որոնք հենց ինքդ ես ստեղծում!!!
Բոլորիդ ուզում եմ 1 խորհուրդ տալ.
Ոչինչ չի կարող ՁԵՐ երազանքից մեծ լինել՝ ո’չ վախը, ո’չ խնդիրները, ո’չ եղանակը…
Միշտ հետևեք Ձեր երազանքներին և դրանք մի օր անպայման կիրականան»,- ինստագրամյան էջում լուսանկարներին կից գրել է Սոֆին: