«Միակ մարդն, ով աշխարհում ամենից շատն ունի ձեր սիրո կարիքը՝ հենց դուք եք, իսկ ձեր զուգընկերը մի հայելի է, որի վրա արտացոլվում են ձեր երազանքները, ցանկությունները, նպատակներն ու ձգտումները»,- պնդում է հոգեբան Իսլե Սանդը:
«Սրտին մոտ. ինչպե՞ս ապրել, եթե դուք չափազանց զգացմունքային եք» գրքում հոգեբանը պնդում է, որ զգացմունքայի մարդիկ շփվող չեն, փակ են, նրանց նեղացնում, հիասթափեցնում ու ցավեցնում է ամեն մի մանրուք: Նման մարդիկ շատ բարի են ու հոգատար, որովհետև վախենում են ինչ-որ կերպ նեղացնել դիմացինին: Մարդկանց այս տեսակը կարող է ունենալ հանճարեղ կաողություններ ու դառնալ նկարիչ, գրող, քանդակագործ, սակայն նրանք մեծ դժվարությամբ են կարողանում ինտերգրվել հասարակություն:
Հոգեբանի կարծիքով, ներքին խոցելիությունը հաղթահարելու լավ տարբերակ կա. հարկավոր է, պարզապես, միշտ բարձրաձայնել սեփական սպասումների կամ հիասթափությունների մասին՝ հասկացնելով դիմացինին, թե ինչպես նա կարող է ձեզ գոհացնել:
«Եթե չհասկացված լինելը ձեզ այդքան անհարմարություն է պատճառում, ապա ստիպեք դիմացինին ձեզ հասկանալ: Փոխեք խաղի կանոնները, որովհետև ձեր կյանքի գրքի հեղինակը հենց դուք եք»,- միշտ խորհուրդ է տալիս հոգեբան Սանդը: