Դաունի սինդրոմով առաջին մոդելը` «Elle» ամսագրի շապիկին

18-ամյա բրիտանացի մոդել Էլի Գոլդշտեյնը հայտնվել է «Elle» ամսագրի մեքսիկական տարբերակի շապիկին։
«Ես անսահման հպարտ եմ»,- Instagram-ի իր ջում գրել է Էլին, որի մոտ Դաունի համախտանիշ  ախտորոշվել։
Աղջկա յուրահատկությունը նրա համար երբեք խոչընդոտ չի դարձել մոդելի կարիերայի հարցում։ Նախորդ տարվա հունիսին Գոլդշտեյնը դարձել է Gucci ընկերության դեմքը, ինչպես նաեւ հայտնվել «Vogue» ամսագրի շապիկին։
Նրա խոսքով՝ «յուրաքանչյուրն արժանի է իր ամենանվիրական երազանքներին հասնելու շանսի»։ Էլին հանդես է եկել բնական գեղեցկության օգտին եւ իր լուսանկարների ռետուշի ու խմբագրման դեմ։