Ինչպես ասում էր Քրիստիան Լաբուտենը՝ կոշիկները վերափոխում են մարմնի կեցվածքն ու արտահայտումը: Նրանք բարձրացնում են ձեզ վեր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն:
Կոշիկների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է տածել նաև Քրիստիան Դիորն, ով այդ թեմայով ասել է.«Կոշիկի ընտրության հանդեպ հոգատարությունը չի լինում չափազանց: Շատ կանայք են մտածում, որ կոշիկներն անկարևոր են, բայց կնոջ էլեգանտության իրական ցուցանիշ է այն, ինչ նրա ոտքերին է»:
VOGUE-ն արդեն հայտնել է 2021-ի նորաձևության գլխավոր միտումների մասին, ներկայացրել է ամենաստացված հարսանեկան զգեստների հավաքածուները, իսկ այժմ ներկայացնում է 2021-ի ամենանորաձև կոշիկների տասնյակը՝ Schiaparelli, Valentino, Area, Chanel, Iris van Herpen, Fendi համաշխարհային բրենենդերի կողմից: