Loma Vista Recording-ը դադարել է համագործակցել սեռական բռնության մեջ մեղադրվող Մերիլին Մենսոնի հետ

Loma Vista Recording ապրանքանիշը հրաժարվել է համագործակցել երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ, որին մեղադրել են բռնության մեջ։ Այս մասին հայտնում է ընկերության Twitter-ի էջը։
«Էվան Ռեյչել Վուդի և մյուս կանանց անհանգստացնող հայտարարությունների հիման վրա, որոնք Մերիլին Մենսոնին բռնարար են անվանել, Loma Vista-ն անհապաղ կդադարեցնի նրա ներկայիս սկավառակի հետագա առաջխաղացումը»,- ասված է հայտարարության մեջ։
Ընկերությունը նաև որոշում է կայացրել երաժիշտի հետ չաշխատել հետագա նախագծերի վրա։
Ավելի վաղ «Վայրի Արևմուտքի աշխարհը» սերիալի աստղ Էվան Ռեյչել Վուդը հայտարարել է, որ Մերիլին Մենսոնի կողմից բռնության զոհ է դարձել։ Նրա խոսքով՝ երաժիշտը սկսել է հոգածություն ցուցաբերել, երբ ինքը դեռահաս է եղել։ Նա նշել է, որ տղամարդը «լվացել է իր ուղեղն» ու «հնազանդության հակել»։
Վուդը Մերիլին Մենոսնի հետ հանդիպել է 2007-2010թթ․։