Տիգրան Գևորգյանը երկրորդ անգամ հայրիկ է դարձել

«32 ատամ»-ից, «Վիտամին» ակումբից ու «Շանթ»-ի այլ նախագծերից հայտնի Տիգրան Գևորգյանը որդի է ունեցել, ում անվանել է Միքայել:
Արտիստը հայկական հեռուստաեթերից բացակայում է արդեն ավելի քան չորս տարի: Եթե հումորիստ-դերասանի ընկերները «Վիտամին»-ից հետո շարունակեցին ներկայանալ հումորային ու երաժշտական այլ նախագծերով, ապա նա եթերում էլ չհայտնվեց: Դերասանն ընտանիքի հետ տեղափոխվեց Լոս Անջելես:
Նշենք, որ Տիգրան Գևորգյանն ու իր կինը՝ Սեդան, ունեն նաև դուստր: