Քարդաշյանի եղբայրը Քայլի Ջեների դստեր հետ լուսանկար է հրապարակել, որում երևում է՝ նա զգալիորեն նիհարել է

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ և գործարար Ռոբ Քարդաշյանը նախօրեին հրապարակել է լուսանկար, որում կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների դստեր հետ է. լուսանկարում նկատելի է, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի եղբայրը զգալիորեն նիհարել է, գրում է Daily Mail-ը։
Լուսանկարը, որում Քարդաշյանը գրկել է 3-ամյա Սթորմի Ուեբսթերին, հրապարակել է վերջինիս տարեդարձի կապակցությամբ։ Երկպագուներ նկատել են, որ 33-ամյա Ռոբը զգալիորեն նիհարել է։
Ռոբ Քարդաշյանը տարիների ընթացքում պայքարել է ավելորդ քաշի դեմ․ 2015 թվականի դեկտեմբերին նա հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետ՝ խոստանալով վերանայել իր սննդակարգը: Այնուհանդերձ, կարճ ժամանակ անց նա կրկին սկսել էր գիրանալ։
2019-ին Քարդաշյանը վերջնականապես որոշել էր առողջ կենսակերպ վարել և սկսել էր մարզվել քույրերի՝ Քիմի, Քորթնիի և Քլոյեի հետ։