Անջելինա Ջոլին կնկարահանվի ազգությամբ հայ պրոդյուսերի նոր ֆիլմում

Ամերիկյան Warner Bros. ֆիլմարտադրող ընկերությունը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ ռեժիսոր Թեյլոր Շերիդանի նոր դրաման կինոթատրոններում կլինի մայիսի 14-ից, հայտնում է The Hollywood Reporter ամերիկյան պարբերականը:
Ֆիլմը կոչվում է «Նրանք, ովքեր ուզում են, որ ես մեռնեմ»:
Գլխավոր հերոսուհին կին է, որին մարմնավորում է Անջելինա Ջոլին: Ֆիլմի հիմքում Մայքլ Քորիթասի նովելն է մի դեռահասի մասին, ով թաքնվում է մարդասպաններից:
Ֆիլմի համապրոդյուսերներն ու համաֆինանսավորողներն են Սթիվեն Զաիլյանը և Գարեթ Բաշը: