Ամերիկացի երգիչ Թոնի Բենեթի մոտ սարսափելի հիվանդություն է ախտորոշվել

Ամերիկացի երգիչ Թոնի Բենեթը խոստովանել է, որ տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ։

94-ամյա արտիստն իր հիվանդության մասին իմացել է 2016թ․-ին, սակայն գերադասել է թաքցնել այդ տեղեկությունը։ Նրա մոտ առայժմ չեն նկատվում այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են ապակողմնորոշում տարածության մեջ, բարկության նոպաներ և դեպրեսիա, սակայն նրա վիճակը վատանում է։

«Նույնիսկ պարզության ու գիտակցության առավել հազվադեպ պահերը բացահայտում են նրա թուլության ամբողջ խորությունը։ Ինչ-որ պահի, երբ մենք Սյուզենի (Բենթի կինը) հետ կանգնած խոսում էինք, նա հանկարծակի կտրվեց գիրքը կարդալուց, որը նրա ծնկներին էր և ծանոթ ժպիտով փայլատակելով՝ հարցրեց ինձ. «Ինչպիսի՞ն է եղանակը»։ Եթե ես չիմանայի, որ նա ու Սյուզենը նոր են վերադարձել այգում շան հետ զբոսանքից, ես չէի կասկածի, որ ինչ-որ բան այն չէ»,- նշել է AARP Magazine-ում նյութի հեղինակը։

Թոնի Բենեթը հայտնիություն է ձեռք բերել 1950-ականներին։ Կարիերայի ընթացքում նա բազմաթիվ անգամներ «Գրեմմի» մրցանակի է արժանացել։ 2014թ․-ին արտիստը համատեղ սկավառակ է թողարկել Լեդի Գագայի հետ, որը ստացել է «Cheek to Cheek» անունը։