Nike ապրանքանիշը թողարկել է սպորտային կոշիկների GO FlyEase մոդելը, որն առանց քուղերի է. դրանք կարելի է հագնել առանց ձեռքերի օգնության։
Սպորտային կոշիկների առջևի և հետևի հատվածները միավորված են էլաստիկ ժապավենով, իսկ կրունկի հատվածում հոդակապավոր մեխանիզմ է տեղադրված։
GO FlyEase-ը պատրաստված է տեքստիլից, ցանցից, ամորտիզացիոն բարձիկներից և պատրաստված է երեք գույնով՝ պաստելային, մուգ կապույտ և սև։