Շուտով ֆիլմ կնկարահանվի Reddit-ի ներդրողների և Ուոլ սթրիթի միլիոնատերերի պատերազմի մասին

Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոընկերությունը ծրագրում է ֆիլմ նկարահանել Reddit կայքում միավորված ներդրողների խմբի և Ուոլ սթրիթի միլոնատերերի պատերազմի մասին, հայտնում է Deadline-ը։
Ընկերությունը ձեռք է բերել Բեն Մեզրիչի գրքի էկրանավորման իրավունքները։ Այն առայժմ գրված չէ։ Մեզրիչը հեղինակել է «Պատահական միլիարդատերեր» բեսթսելերը, որի հիման վրա նկարահանվել է «Սոցիալական ցանց» ֆիլմը։

GameStop ընկերության բաժնետոմսերը, որը վնասաբեր էին համարվում, կտրուկ աճել են Reddit սոցիալական ցանցում ֆլեշմոբի արդյունքում։ Հարթակի օգտատերերից մեկը դժգոհություն էր հայտնել Melvin Capital հեդջ-ֆոնդից։
Թեմատիկ ֆորումի մասնակիցներն աջակցել նրան ու որոշել գնել ընկերության բաժնետոմսերը, ինչը հանգեցրել է արժեքի բարձրացման և հեդջ-ֆոնդերի համար միլիարդավոր վնասների։