Ռեփեր Silento-ն ձերբակալվել է եղբոր սպանության կասկածանքով․ մանրամասներ

Ամերիկացի ռեփեր Silento-ն (իսկական անունը՝ Ռիչարդ Հոուք), որը «Watch Me (Whip/Nae Nae)» հիթի հեղինակն է, ոստիկանության կողմից ձերբակալվել է խորթ եղբոր՝ Ֆրեդերկ Ռուքսի սպանության կասկածանքով, հայտնում է NBC News-ը։
23-ամյա հիփ-հոփ կատարողը ձերբակալվել է Ջորջիա նահանգում։ 34-ամյա Ֆրեդերիկ Ռուքսի մարմինը հունվարի 21-ին հայտնաբերվել է Ջորջիա նահանգում՝ ճանապարհին։ Կրակել են նրա դեմքին ու ոտքին, նա մահացել է տեղում։
Ականատեսները լսել են կրակոցներն ու ոստիկանություն զանգահարել. տեսախցիկները մի քանի մեքենա են ֆիքսել, որոնք հեռանում են դեպքի վայրից։
Ոստիկանությունը չի բացահայտել տեղեկատվությունը, որը մատնանշել է հիփ-հոփ կատարողի առնչությունը սպանությանը։

Silentó-ն ամբողջ աշխարհում հայտնիություն է ձեռք բերել Watch Me (Whip/Nae Nae) հիթով, որը 2015թ․-ին դարձել է արտիստի դեբյուտային սինգլը։
Երգը Billboard Hot 100-ում զբաղեցրել է երրերոդ տեղը, ուր մնացել է վեց շաբաթ շարունակ։ Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը հրապարակվել է YouTube-ում, ավելի քան 1,7 մլրդ դիտում է հավաքել։