Ինչպիսի՞ն է լինելու «Դոմ 2» նախագիծը. մանրամասներ

«Դոմ 2» իրապատում-շոուի հեռարձակումը, որը 2004թ․-ից թողարկվում էր «ТНТ»-ով և փակվել է 2020թ․-ի վերջին, կվերսկսի «СТС Love» հեռուստաալիքը։
Հեռուստանախագծի ճակատագրի մանրամասները բացահայտել է «StarHit»-ի աղբյուրը։
«Ամենայն հավանականությամբ, նախագիծը կթողարկվի մեկնարկային փաթեթում։ Հնարավոր է СТС Love-ից հետո նախագիծը ցանկանան մեկ-երկու ժամ հեռարձակել «СТС»-ով։ Դա տեղի կոնւենա ժամանակի ընթացքում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։
Նրա խոսքով՝ նախագծին փոքրիկ տրանսֆորմացիա է սպասվում. ծրագրում են «Դոմ 2»-ն «առավել ժամանակակից, հետաքրքիր» դարձնել։

Աղբյուրը հավելել է, որ իրապատում-շոուի նորացված տարբերակ կվերադառնա հին կազմի մասնակիցների մի մասը, կլինեն նաև նորերը։ Նա ենթադրել է, որ հեռուստանախագիծը կրկին կվարեն Օլգա Բուզովան և Քսենիա Բորոդինան՝ չբացառելով, որ «СТС Love»-ը կներգրավվի «Դոմ»-ի նախկին աստղերից որևէ մեկին։

Նշենք, որ «ТНТ»-ն «Դոմ 2»-ի վրա աշխատանքների դադարեցման մասին պաշտոնապես հայտարարել է դեկտեմբերի 18-ին։ Այդ որոշումը պայմանավորված է եղել ցածր վարկանիշով և բազմաթիվ գովազդատուների՝ համագործակցությունից հրաժարվելով։ Իրապատում-շոուն եթեր է հառարձակվում 2004թ․-ից և բազմաթիվ անգամներ քննադատության է ենթարկվել, պատգամավորներն ու ակտիիստները պարբերաբար պահանջում էին փակել նախագիծը։