Նարեկ Բավեյանը կրկին հայր կդառնա

Երգիչ Նարեկ Բավեյանի և բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանի ընտանիքում համալրում է սպասվում: Շուտով լույս աշխարհ կգա զույգի երկրորդ զավակը:
Երգիչ և նաև դերասան Նարեկ Բավեյանը մուտքը հայկական շոու-բիզնես եղավ «Վերջին անգամ» երգով, որն էլ հենց երգչի այցեքարտը դարձավ:
Չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է երկու անգամ ամուսնանալ:
Նարեկ Բավեյանը իր առաջին կնոջ՝ Սոնայի հետ ամուսնացել է 2010 թվականի նոյեմբերին: Իսկ 2-րդ անգամ նա իր կյանքը կապել է Քրիստինեի հետ՝ 2014 թվականի օգոստոսին: Նարեկը և Քրիստինեն միասին են, երջանիկ ու հաճախ են իրենց ինստագրամյան էջում կիսվում համատեղ լուսանկարներով: