«Վերջին տարիներին իմ մասին ինչ հնարավոր էր լսեցի…». Սիրուշոն անկեղծացել է

Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մեր միասնականության կորստին, վատաբանելուն, կեղծիք տարածելուն, չարախոսելուն եւ դրանց հետեւանքներին։
Սիրված երգչուհին գրել է․«Վերջին տարիներին իմ մասին ինչ հնարավոր էր լսեցի… Անունս շահարկվեց առիթ-անառիթ:
Ափսոս, որ այդքան հեշտությամբ հավատացողներ եղան այն ամենին, ինչ մատուցվեց…
Մեր ցավալի կորուստներից մեկն էլ մեր միասնականության կորուստն է… նաև մեր ազգին բնորոշ բարությունն ու փոխադարձ հարգանքը. դա այն է, ինչը մեզ պահել է դարեր շարունակ:  Վատաբանելը, կեղծիք տարածելը, չարախոսելը… ցավոք, դարձել են սովորական երեւույթներ, այնինչ գնահատել էր պետք լավը և հպարտանալ ձեռքբերումներով՝ թե՛ երկրի, թե՛ անհատների:

Ես բոլորին գոհացնելու կամ դուր գալու խնդիր իմ առջև երբեք չեմ դրել, բայց լավ է տեսնել, որ անկախ տարածվող ստերի մեծ չափաբաժնից, բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր չեն կորցնում ողջախոհությունը ու իրենց դրական արձագանքով շրջապատել են ինձ»։