Մեգան Մարքլը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայցով հանդես գալ «First Level Fitness» կազմակերպության դեմ:
«First Level Fitness» կազմակերպությունն առանց Մարքլի թույլտվության սկսել է արտադրել «Մեգան Մարքլի հրաշք դեղահաբերը» անվամբ նիհարելու համար նախատեսված դեղահաբեր և իր կայքում տեղադրել է հորինված հարցազրույց արքայազն Հարրիի կնոջ հետ:
Հարյուրավոր կանայք կուլ են տվել այս խայծը և տուժել են՝ օգտագործելով անորակ դեղահաբերը:
Սրանք իրենց բաղադրության մեջ պարունակում են այնպիսի վնասակար տարրեր, որոնք կարող են վտանգավոր լինեն անգամ կյանքի համար:
Մեգան Մարքլը սպառնացել է կազմակերպությանը՝ խոստանալով, որ կդիմի օրինապահ մարմիններին, եթե նրանց ոչ օրինական գործունեությունը մոտ օրերում չկասեցվի:
Թագավորական ընտանիքը շնորհակալություն է հայտնել «Mirror» լրատվամիջոցին, ում լրագրողների կատարած հետաքննության շնորհիվ էլ բացահայտվել են մեղավորները: