«Գլխավորը՝ ճիշտ բժիշկների գտնելն է». Հեյլի Բիբերը պատմել է ամուսնու հիվանդության մասին

24-ամյա Հեյլի Բիբերը շարունակում է երկրպագուների հետ կիսվել իր և Ջասթինի կյանքի մանրամասներով։ Վերջերս մոդելը պատմել էր, թե ինչպես է մի քանի տարի պայքարում դերմատիտի դեմ, իսկ նախօրեին դարձել է «Women’s Health Going for Goal» պոդքասթի հյուրը, որի ընթացքում պատմել է՝ ինչպես է Ջասթինը փորձում հաղթահարել Լայմի հիվանդությունը:

Նշենք, որ Լայմի հիվանդությունը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է բորելիա բակտերիայով. տարածվում է տզերով: Վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի կարմրությունն է, որը կոչվում է էրիթեմա միգրանս, որն առաջանում է տզի խայթոցի հատվածում, վերջինիս խայթելուց հետո մոտ 1 շաբաթ անց:Եթե չբուժվեց, կարող են դիտվել դեմքի մեկ կամ երկու կեսերի շարժման անհնարինություն, հոդացավեր, պարանոցային կարկամությամբ ծանր գլխացավեր, սրտխփոց և այլն

«Կարծում եմ՝ Լայմի հիվանդությունը ստիպում է ավելի լուրջ վերաբերվել առողջությանն ու ուշադրություն դարձնել տարբեր ախտնաշնների»,-ասել է Հեյլին և հավելել,-«Այդ հիվանդությունն առհասարակ բավական հետաքրքիր է. շատերը պարզապես չեն հավատում, որ այն իրական է։ Սակայն ես ունեցել եմ դա և հաղթահարել։ Հիմա Լայմի հիվանդության դեմ պայքարում է ամուսինս։ Նա լրջորեն խորասուզված է այդ պրոցեսում։ Այդ հարցում գլխավորը ճիշտ բժիշկների գտնելն է, որոնք կխորասուզվեն ցանկացած խնդրի էություն, որոնք կարող են առաջանալ»: