Մարիամ Մելիքյանի նորածին դստեր առաջին լուսանկարը

Տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, Instagram-ի Stories բաժնում (ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը։
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ինքն Ադելն ա, ծանոթացեք»։
Հիշեցնենք, որ Մարիամի երկրորդ դուստրը լույս աշխարհ է եկել 2020 թվականի դեկտեմբերի 15-ին։