Ո՞վ է Սերժ Թանկյանի նոր տեսահոլովակի գլխավոր հերոսուհին

«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ինստագրայան էջում հրապարակել է նոր տեսահոլովակը։
Հատկապես զարմացած էին ռուս երկրպագուները, քանի որ տեսահոլովակում գլխավոր դերը կատարել է դերասանուհի Սաշա Բորտիչը։
Տեսահոլովակը բեմադրել է Վլադիսլավ Կապտուրը, որպես պրոդյուսեր հանդես է եկել Իլյա Նայշուլերը՝ «Հարդքոր» ֆիլմի ռեժիսորը։
Բորտիչի խոսքով՝ «System of a Down»-ը դեռասահասության տարիքից իր ամենասիրելի խմբերի ցանկում է։ Երբ Նայշուլերն իրեն առաջարկել է նկարահանվել Թանկյանի երգի տեսահոլովակում, նա ի սկզբանե չի հավատացել։