Մերիլին Մենսոնի տանը կա «բռնաբարության համար նախատեսված սենյակ»․ Ֆիբի Բրիջերս

52-ամյա Մերիլին Մենսոնի անվան շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում: Երեկ 26-ամյա երգչուհի Ֆիբի Բրիջերսը, ով այս տարվա «Գրեմմի»-ի հավակնորդներից էր, որոշեց կրակի մեջ յուղ լցնել: Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ երաժիշտը մեղադրվել է մի քանի կանանց (ներառյալ դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը) բռնաբարության մեջ, երգչուհի Բրիջերսը որոշեց հադնես գալ նոր հայտարարությամբ։
Նա հավատացնում է, որ շատ տարիներ առաջ հայտնվել է Մենսոնի տանը։ Մերիլինը Ֆիբիին խոստովանել է, որ իր տանը կա «բռնաբարության համար նախատեսված սենյակ»։
«Երբ դեռահաս էի, ընկերներիս հետ գնացի Մերիլին Մենսոնի տուն: Ես նրա մեծ երկրպագուն էի: Նա իր տան սենյակներից մեկն անվանում էր «բռնաբարության սենյակ»: Ես կարծում էի, որ դա պարզապես նրա սարսափելի հումորի զգացումն էր: Ես այլևս նրա երկրպագուն չեմ»,- պատմում է Ֆիբին։

Ինքը Մենսոնը թե՛ Ֆիբիի, թե մնացած կանանց մեղադրանքները հերքում է, և դրանք համարում է սարսափելի սուտ։
Մերիլինի նախկին կինը՝ Դիտա ֆոն Թիզը, լրագրողների հետ զրույցում կիսվում է, որ երգչի հետ 7 տարվա համատեղ կյանքի ընթացքում երբեք բռնության չի ենթարկվել նրա կողմից։