ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար է աշխատանքի և ուսման համար ու հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել նրանից, ինչն անհասկանալի էր: Նոր համախոհներ գտնելու շանս կա, բայց նկատի ունեցեք, որ այսօր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները ժամանակավոր բնույթ կկրեն: Ավելի ուշ շատ հարցեր պետք է կրկին քննարկեք:
Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես գործել: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Պատահական ծանոթությունը երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն և հետաքրքիր մտքեր կտան: Չեն բացառվում անսպասելի այցերը. դուք ուրախ կլինեք հյուրերի համար:
Աշխատեք չհոգնել: Օգտակար կլինի հանգստանալը, գործերի մասին մտքերից շեղվելը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք հետաքրքրել ու հմայել շատերին, ձեր կողմը գրավել նրանց, ովքեր նախկինում ոչ ոքի չէին աջակցում: Որոշ Երկվորյակներ շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: Համատեղ աշխատանքը հեշտությամբ չի տրվի, բայց հաճախ հենց նրա շնորհիվ նոր հորիզոններ կբացվեն, առաջարկներ կստանաք, որոնք կարող են ձեր կյանքը դեպի լավը փոխել:
Օրը նոր հնարավորություններով լի կլինի: Դուք պիտի որոշեք, թե դրանցից որից արժե օգտվել: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն չի սխալվի: Օրը հաջող է ֆինանսական տեսանկյունից, հավանական են շահավետ գործարքներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է, որը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք ստանձնել համարձակ գաղափարները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախկինում ռիսկային, կասկածելի կամ պարզապես ֆանտաստիկ էին թվում: Որոշ Խեցգետիններ կվերադառնան հին ծրագրերին ու կհասկանան, թե ինչ է պետք անել դրանք կյանքի կոչելու համար:
Հեշտությամբ համախոհներ կգտնեք. ձեզ պատրաստ կլինեն աջակցել ամենատարբեր մարդիկ: Դրա հետ միասին, ինտուիցիան միշտ կհուշի՝ ում վրա կարելի է հույս դնել, իսկ ումից է լավ հեռու մնալ: Հավանական են սիրային անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ օր է շփումների համար: Շրջապատողները կնկատեն ձեր լավագույն որակները. հաճախ բավական կլինի մարդու հետ մի քանի րոպե խոսեք, որպեսզի նրա վրա ուժեղ տպավորություն թողնեք: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության մասին ու գործարքներ կնքել:
Աշխատեք օրվա երկրորդ կեսին չհոգնել: Այդ հատվածում հոգնածությանը հաճախ կհետևի նյարդայնությունը, իսկ դրանից կտուժեն մարդիկ, որոնց ամենաքիչը կուզենայիք նեղացնել: Թուլացեք ու մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա առաջին կեսը զգուշություն և մանրուքներին ուշադրություն է պահանջում: Ինչով էլ որ զբաղվեք այդ հատվածում, հիշեք, որ լավ է չշտապել, ռիսկի չդիմել, եթե դրա անհրաժեշտությունը չկա և հեռու մնալ չափազանց համարձակ փորձարկումներից: Հաճախ օգտակար կլինեն հին ծանոթների և այն մարդկանց խորհուրդները, որոնց կարծիքին վստահում եք:
Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչում հաջողության հասնելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով լի կլինի: Դրանք ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես չեն փոխի, բայց տրամադրությունը հաստատ կբարձրացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Թեթև, բարենպաստ օր է: Բազում լավ գաղափարներ կունենաք, որոնցից մի քանիսը կկարողանաք անմիջապես կյանքի կոչել: Դուք հնարամիտ կլինեք, չեք վախենա ռիսկի դիմելուց, եթե դա պահանջի իրավիճակը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց վաղուց եք համակրում: Համատեղ գործունեությունը երկարատև ընկերության սկիզբ կդառնա:
Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Որոշ Կշեռքներ կկարողանան շահավետ գործարքներ կնքել, մյուսները եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Կարող եք խոշոր գնումներ ծրագրել, ընտրել իրեր, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Եթե ձեզ ճիշտ պահեք, հաջողությամբ կանցկացնեք գործնական բանակցությունները կամ ընդհանուր լեզու կգտնեք մի մարդու հետ, որի հետ վերջերս դա անել չէիք կարողանում: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք կվերաբերեն հեռու ապագային, այնպես որ՝ մտածելու համար ժամանակ կունենաք:
Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Որոշ Կարիճներ գլուխները լրիվ կկորցնեն: Ճիշտ է, ոչ երկար ժամանակով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Ձեզ մոտ ստանձնած ամեն ինչ լավ կստացվի: Կկարողանաք հաջողությամբ ավարտել ամենը, ինչ վաղուց եք սկսել և ինչն արդեն իսկ մեծ ժամանակ և ուժեր է խլել: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Հաճախ դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:
Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջերս կարոտում էիք: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ վերջերս ձեզ նեղացրած մարդն ուզենա քավել իր մեղքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, փոքրիկ տարաձայնություններ: Պահպանեք լավ տրամադրությունը: Շուտով իրավիճակը կփոխվի, դրական միտումները ուժ կհավաքեն, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կլինի: Աշխատեք սկսած գործերը կես ճանապարհին չթողնել, հակառակ դեպքում ստիպված եք լինելու դրանց վերադառնալ հենց այն ժամանակ, երբ ուրիշ բանով տարված կլինեք:
Օրվա երկրորդ կեսը առաջարկներ կբերի, որոնք մերժել չեք ուզենա: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնք վաղուց շահել են ձեր հարգանքն ու վստահությունը: Ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, հարազատների հետ տարաձայնություններին վերջ տալու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Լավ օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, բայց դուք օգուտ կքաղեք անկանխատեսելի իրադարձություններից, արագ գլխի կընկնեք, թե ինչպես է պետք գործել նոր պայմաններում: Շատ Ջրհոսների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կկարողանան հասնել վաղուց դրված նպատակներին:
Երեկոն հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք իսկապես թանկ են ձեզ համար: Բարենպաստ ժամանակ է նաև սիրային ժամադրության կամ ընտանեկան միջոցառման համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Դրանք կարող են բավական բարդ լինել, բայց դուք, միևնույն է, հրաշալի գլուխ կհանեք: Ձեր մոտեցումը շրջապատողներին ամեն անգամ դուր չի գա, իսկ ահա արդյունքներից բոլորը գոհ կմնան: Այնպես որ՝ լավ է չվիճեք ու չփորձեք տարահամոզել կասկածողներին, այլ պարզապես գործեք:
Գնումներն ու գործարքները հաջող կլինեն: Ֆինանսների հետ կապված գործերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Չեն բացառվում անսպասելի այցերը: Հյուր կգան մարդիկ, որոնց վերջերս կարոտում էիք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր գաղափարներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: