«Գիտեմ` հիմա այնքան էլ նիհար չեմ, բայց․․․». Ջիջի Հադիդը մայրանալուց հետո առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին

Նորաձևության աշխարհի ամենապահանջված մոդելների մեկը՝ Ջիջի Հադիդը, մայրանալուց հետո առաջին անգամ հայտնվել է Vogue ամսագրի նոր համարի շապիկին, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ լուսանկարներն արվել են ծննդաբերությունից 10 շաբաթ անց։

25-ամյա սուպերմոդելը պատմել է, որ թեև հղիության արդյունքում իր մարմինը փոփոխությունների է ենթարկվել, միանգամայնվստահ է զգում նոր մարմնում։

«Գիտեմ, որ հիմա այնքան էլ նիհար չեմ, որքան նախկինում, բայց ես նաև շատ իրատեսական եմ մտածում»,- ասել է սուպերմոդերը։

Ջիջին խոստովանել է, որ Vogue ամսագրի նոր համարի շապիկին հայտնվելու առաջարկն ընդունել է առանց վարանելու։

Սուպերմոդելը նաև պատմել է, որ մայրությունն ազդել է իր կարիերայի վրա, և «այժմ հակված է այնպիսի աշխատանքների, որոնք ամեն շաբաթ չեն պահանջում լինել տարբեր երկրներում»։

Ջիջիի և երգիչ Զեյն Մալիկի դուստրը ծնվել է 2020-ի սեպտեմբերի 23-ին։