Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը կրկին զարդարել է նորաձևության ամսագրի շապիկը

Գեղեցկուհի Մոնիկա Բելուչին նախկինի նման պահանջված է դիզայներների ու լուսանկարիչների շրջանում, սակայն աստիճանաբար պոդիումը զիջում է ավելի երիտասարդ մոդելների։ Մոդելինգի նոր սերնդի ներկայացուցիչներից մեկին կարելի է համարել Դևա Կասելին՝ Մոնիկայի դստերը, որով նրա հայտնի մայրիկը շատ է հպարտանում։

Մոնիկա Բելուչին ինստագրամյան էջում մշտապես պատմում է դստեր հաջողությունների մասին։ Այս դեպքը ևս բացառություն չի դարձել. մայրիկի էջում հայտնվել է «Elle» ամսագրի շապիկը, որը զարդարել է Դևա Կասելը։

Նա պատկերված է ոճային, բայց համեստ հագուստով։ Աղջիկը երկար շրջզգեստ է կրում և սև սվիտեր։ Մոնիկան երկրպագուներին հայտնել է, որ Դևան լուսանկարկվել է ևս մեկ ամսագրի շապիկի համար։ Նախքան այդ երիտասարդ մոդելի լուսանկարն արդեն իսկ հայտնվել է պարբերականում և լուրջ իրարանցում առաջացրել Բելուչիի երկրպագուների շրջանում։