«Սիրո խոստովանություն՝ առանց խոսքի»․ Հրաչուհի Ութմազյանի գրառումը

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր գրառում է կատարել՝ կիսվելով իր տատիկի ու պապիկի գեղեցիկ սիրո պատմության մի դրվագով։

Հաղորդավարուհին Ինստագրամում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Տարիներ առաջ որոշեցի դասավորել տատիկից ու պապիկից ինձ մնացած մեծագույն ժառանգությունը` նրանց գրքերը: Գրքերի էջերը թերթելիս ինձ անընդհատ թվում էր, թե ինչ-որ բան եմ ման գալիս… ու գտա… մի բացիկ, որի վրա գրված էր. «Հրաչուհուս, առանց խոսքի: Հայկ: 11.07.1950 թ.»: Այս քարտը պապիկս ուղարկել էր տատիկիս իր գործուղումներից մեկի ժամանակ: Սիրո խոստովանություն՝ առանց խոսքի: Երբեմն երևի իսկապես խոսքերն ավելորդ են, երբ մարդիկ սիրում են իրար: Ու ինչպես գրքերում, այդ անգամ հերոսներն իմ սեփական տատիկն ու պապիկն էին: Ես պատահականություններին չեմ հավատում: Հիմա հաստատ գիտեմ, որ տարիներ անց ՊԻՏԻ գտնեի այդ բացիկն ու ամեն անգամ այն կարդալիս, նորից հավատայի սիրուն»։