«Դավիթ, նա տառապում է»․ Օլգա Բուզովայի հայրը պաշտպանել է դստերը

Օլգա Բուզովայի համար սիրելիի հետ բաժանումը մեծ ցնցում էր: Երգչուհու շրջապատի աղբյուրները նշում են, որ նա մինչև հիմա չի կարողանում հաղթահարել հոգեկան ճգնաժամը և շատ է տառապում: Իսկ օրերս էլ Դավայի նոր հրապարակմանը կից մեկնաբանություն է կատարել երգչուհու հայրը՝ Իգոր Բուզովը։

«Դավիթ, իսկ չես ուզու՞մ ամեն ինչ զրոյացնել։ Նա տառապում է»,- նման խոսքերով Օլյայի հայրը դիմել է Մանուկյանին։ Դավիթն այդպես էլ ոչինչ չի պատասխանել Իգոր Դմիտրիևիչին։

Հիշեցնենք, որ օրերս Դավան թողարկել է «Զրոյացրել է մեզ» նոր երգը, որը, երկրպագուների կարծիքով, ուղղակիորեն մատնանշում է նախկին սիրեցյալների իրավիճակը: Օլգայի հետ բաժանվելուց հետո նա անմիջապես իր երկրպագուներին հայտնեց, որ աշխատելու է, անկախ ամեն ինչից: