Կա միայն մեկ պատճառ, ինչի հետևանքով շատերը չեն կարողանում նիհարել․ Լիլիթ Բասյանի խորհուրդը

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է խորհուրդներով։
Երիտասարդ մայրիկը նշել է՝ մարդը, ով ցանկանում է նիհարել, պետք է հասկանա և ինքն իրեն հարց տա` ինչու իրեն դուր չի գալիս ներկայիս տեսքը, ի՞նչ կփոխվի, երբ սկսի նիհարեի, ինչպիսի՞ մարմնում է հոգին ավելի հարմարավետ զգում իրեն:

«Մոտոտիվացիա

Իմ հաճախորդներից շատերը սկսում են նիհարել, ճանապարհի կեսից թողնում են այն, հետո նորից սկսում նիհարել: Բոլորը լավ պատճառ ունեն` ֆինանսական խնդիր, ժամանակի սղություն, տեղափոխություն և այլն։ Իրականում, կա միայն մեկ պատճառ. սխալ ձևակերպված մոտիվացիա:

Մարդը, ով ցանկանում է նիհարել, պետք է հասկանա և ինքն իրեն հարց տա` ինչու իրեն դուր չի գալիս ներկայիս տեսքը, ի՞նչ կփոխվի, երբ սկսի նիհարեի, ինչպիսի՞ մարմնում է հոգին ավելի հարմարավետ զգում իրեն։

Մի քանի պարզ խորհուրդ` նիհարելիս մոտիվացիան պահելու համար.

  • Օրագիր կազմեք, շաբաթը մեկ գրեք ձեր քաշը և չափումներ կատարեք (իրան, կողքեր և ազդրեր)
  •  դիտեք մոտիվացիոն ֆիլմեր
  • գնումներ կատարեք և ընտրեք ավելի փոքր չափսի հագուստ
  • լսեք մանթրա և մտածեք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը նիհարելուց հետո
  • ամեն օր քնելուց առաջ մտածեք և ինքներդ ձեզ ներշնչեք, որ նոր մարմնով նոր կյանք է սկսվելու», – գրել է Լիլիթը։