32 կգ-ով նիհարած Ռեբել Ուիլսոնն ընկերոջ հետ հարաբերությունները խզել է շատ վիրավորական միջոցով․ մանրամասներ

Ավստրալական արմատներով ամերիկացի դերասանուհին բաժանվել է իրենից 11 տարով փոքր բոյֆրենդից, որը ամերիկյան հայտնի Anheuser-Busch գարեջրային ընկերության հիմնադիրի ժառանգորդն է:
Ընդ որում՝ Ռեբելը ոչինչ չի բացատրել Ջեյկոբին։ Դերասանուհին սիրելիի հետ բաժանվել է SMS-ի միջոցով:
Ուիլսոնն այնքան ոգեշնչված էր նոր հարաբերություններով, որ սկսեց նիհարել։ Այս պահին նա ընդհանուր առմամբ նիհարել է ավելի քան 32 կիլոգրամով։
Սակայն, քաշը կորցնելու հետ միասին կորել են երիտասարդ ընկերոջ հանդեպ նրա զգացմունքները։
«Բուշը խենթանում էր նրա համար։ Նա, իրոք, տխուր է։ Շոկի մեջ է։ Հարաբերությունները խզելու նրա ընտրած միջոցը շատ վիրավորական էր», – զրուցակցի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Այդ ամբողջ ընթացքում Բուշը փորձել է Ուիլսոնի հետ կապ հաստատել։ Երիտասարդը փորձել է պարզել իրավիճակը և հասկանալ, թե ինչու է Ռեբելը որոշել այդքան կտրուկ խզել իր հետ հարաբերությունները։
«Հիմա նա բառեր չի գտնում։ Ջեյկոբն իրեն կուրացած է զգում։ Նա, իրոք, կարծում էր, որ գտել է կյանքի ուղեկցին։ Հաղորդագրությունը ստանալուց հետո Բուշը փորձել է քավել իր մեղքը։ Միայն այն ժամանակ, երբ նա համացանցում տեսավ սիրելիի ուղերձը, հասկացավ՝ նրանց միջև պաշտոնապես ամեն ինչ վերջացած է: Ջեյկոբը դեռ ցավագին է ընդունում դա», – ամփոփել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ երիտասարդները ծանոթ են մի քանի տարի։ Սկզբում նրանք պարզապես ընկերություն էին անում, հետո նրանց միջև կայծ էր բռնկվել։ Զույգը սիրավեպի մասին հայտնել է անցյալ տարվա ամռանը։