1971 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը թմրանյութի դեմ պայքարի ժամանակ երկրում արգելեց մի շարք բույսերի՝ այդ թվում նաև կանաբիսի արտադրությունը:
Այս ուժեղ թմրեցուցիչը երկար ժամանակ անօրինական էր համարվում, բայց տարիներ անց բույսը սկսվեց օգատգործվել բժշկական նպատակներով:
Շատ ժամանակ կանաբիսը շփոթում են սփայսի հետ: Սփայսը այս բույսի սինթետիկ տարբերակն է, որը շատ վտանգավոր ու բացասական ազդեցություններ ունի:
Իսկ կանաբիսն այսօր շուկայում ամենատարածված ու ամենաթանկարժեք ցավազրկողն է:
Լրագրող Ամանդա Ջոնսը 2015 թվականին որոշեց կանաբիսի բաղադրությամբ հանգստացնող թեյեր արտադրել: Ընդամենը մի քանի տարում նրա կազմակերպությունը շուկայում դարձավ առաջատար և ստացավ համաշխարհային ճանաչում:
Ամանդային անվանում են աշխարհի ամենահայտնի կին թմրադիլեր, սակյան Ջոնսը չի ընդունում այդ որակումն ու պնդում է, որ կանաբիսը ոչ թե թմրանյութ է, այլ դեղամիջոց:
Նա պնդում է, որ իր արտադրանքը օգտագործվում է միայն առողջության բնագավառում ու մարդասիրական նպատակներով: