Աննա Կալաշնիկովան պատմել է իր հանդեպ հայտնի ռեժիսորի սեռական ոտնձգությունների մասին

«Алена, блин!»  շոուի ժամանակ երգչուհի և թոք-շոուների աստղ Աննա Կալաշնիկովան խոստովանել է, որ պատանեկության տարիներին նկարահանվել է կինոյում և մի անգամ քիչ է մնացել, որ դառնա հայտնի ռեժիսորի սեռական ոտնձգությունների զոհը:
Արտիստուհու խոսքով՝ ռեժիսորի հետ իրենք ծանոթացել են Մոսֆիլմում։ Եվ հետագայում տղամարդը ընկերուհու հետ նրան հրավիրել է ամառանոց՝ ֆոտոշարք իրականացնելու նպատակաով։
«Դերասանը շատ կախյալ մասնագիտություն է։ Ես այդ ռեժիսորին ընդունում էի որպես Աստված։ Նա շատ տաղանդավոր և հայտնի էր։ Այդ ռեժիսորը շատ մեծահասակ էր, ոչ մի կերպ ինձ դուր չէր գալիս։ Ես նրան ընկալում էի որպես ուսուցիչ», – լրագրողուհի Ալյոնա Ժիգալովայի հետ զրույցում ասել է Կալաշնիկովան։

Երգչուհու խոսքով ՝ ինքը և իր ընկերուհին ստիպված են եղել տհաճ պահ վերապրել ռեժիսորի մոտ հյուրընկալության ընթացքում։
«Նա մեզ փակեց աշխատասենյակում և ասաց․ «Եկեք աշխատեք աղջիկներ։ Դուք ցանկանում եք չէ՞ մեծ կինոյում հայտնվել»։
«Չնայած, երկար ժամանակ չէր ցանկանում բացել դուռը, բայց մենք, միևնույն է, կարողացանք դուրս գալ այդտեղից։ Ես այն ժամանակ միամիտ հիմարիկ էի», – ասել է դերասանուհին և հավելել, – «Նա այն ժամանակ շքեղ լուսանկարներ էր անում, ցուցահանդեսներ կազմակերպում։ Այդ օրվա իմ միակ ձեռքբերումը»։