106-ամյա դաշնակահարուհին ապրիլին կթողարկի իր վեցերորդ ալբոմը

Ֆրանսիական 106-ամյա Քոլեթ Մազն ապրում է երաժշտության մեջ և երաժշտության շնորհիվ։
Վերջերս նա ձայնագրել է իր նոր ալբոմը։ Որպեսզի պահպանի կեցվածքը, կինը հատուկ վարժություններ է կատարում, նաև պարում է։ Իսկ թե ինչպես է դա նրան հաջողվում ՝ դիտեք մեր ֆոտոպատմությունում։
Քոլեթ Մազը դաշնամուր է նվագում հինգ տարեկանից։ Նա ամբողջ կյանքում աշխատել է որպես դաշնակահար և երաժշտություն է դասավանդել, սակայն իր ալբոմները՝ դասական ստեղծագործությունների կատարմամբ, սկսել է ձայնագրել միայն 90-ականների վերջին:
Նրա նոր՝ վեցերորդ ալբոմը պետք է թողարկվի ապրիլին։ Այն պարունակում է 106-ամյա կատարողի սիրելի կոմպոզիտորներից մեկի՝ Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները, հաղորդում է TCH-ը:
Իր երկարակեցության գաղտնիքի մասին հարցերին կինը պատասխանում է. «Օրական 4 ժամ դաշնամուր նվագել, 3 թարմ ձու և մեկ բաժակ գինի»: