Ռուպերտ Գրինտի անսպասելի խոստովանությունը՝ «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի մասին

Բրիտանացի դերասան Ռուպերտ Գրինտը, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին ֆիլմերի շարքում Ռոն Ուիզլիի դերով, անակնկալ խոստովանություն է արել ֆրանշիզայի մասին:
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ ինքը նկարահանվել է բոլոր ութ ֆիլմերում, դրանց մեծ մասը նա չի դիտել:
Այս մասին Գրինտը պատմել է Variety պարբերականին տված հարցազրույցում։
32-ամյա դերասանը խոստովանել է, որ տեսել է ֆրանշիզայի միայն առաջին երեք մասերը, սակայն դրանից հետո դադարել է դրանք դիտել:
Ընդ որում, Ռուպերտ Գրինտը նշել է, որ նա, այնուամենայնիվ, ստիպված կլինի դիտել շարքի բոլոր ֆիլմերը:
«Այժմ, երբ ես դուստր ունեմ, հավանաբար, ստիպված կլինեմ դիտել դրանք նրա հետ», – ասել է «Հարրի Փոթերի» աստղը: