Տարանտինոն քննադատել է Հոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Ջոկեր» ֆիլմը

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն քննադատել է Թոդ Ֆիլիպիսի «Ջոկեր» ֆիլմը՝ այն «մի փոքր միատոն» անվանելով, այս մասին գրում է Movieweb-ը։ «Ի՞նչ աշխարհում ենք մենք հիմա ապրում։ Վերցնում ենք 1970-ականների հզոր ֆիլմերը և դրանք վերածում փոփ մշակույթի արտեֆակտների՞։ «Տաքսիստին» վերածել են «Ջոկերի», իսկ «Ապոկալիպսիսն այսօրը»՝ «Դեպի աստղերի»»,- ասել է Տարանտինոն։

Նա նաև խոստովանել է, որ իր կարծիքով՝ «Ջոկերը» մի փոքր «միատոն» է ստացվել, ինչպես նաև հավելել, որ գնահատել է թոք շոուի տեսարանը։ Դրանում Ջոկերը հյուրընկալվում է հաղորդավար Մյուրեյ Ֆրանկլինին (Ռոբերտ դե Նիրո)։

«Սա պարզապես դիատարժան տեսարան չէ, ռեժիսորը շփոթեցնում է հանդիսատեսին, քանի որ Ջոկերն իսկական խելագար է։ Ռոբերտ դե Նիրոյի հերոսը կինոչարագործ չէ։ Նա սրիկայի տեսք ունի, բայց ոչ ավելին, քան Դևիդ Լիթերմանը։ Նա պարզապես կատակերգու է, թոք-շոուի տղա։ Նա մահվան արժանի չէ»,- կարծում է ռեժիսորը։

Ընդ որում, Տարանտինոն կարծում է, որ դիտելու դեպքում մարդիկ կցանկանան Մյուրեյի մահը։ «Իսկ եթե Ջոկերը չսպանե՞ր նրան։ Դուք կզայրանայիք։ Նա հանդիսատեսին ստիպել է մտածել խելագարների նման»,- վստահ է Տարանտինոն։

«Ջոկեր» ֆիլմն առաջադրված է եղել «Օսկարի» 12 անվանակարգում, սակայն ստացել է երկու մրցանակ՝ «Լավագույն դերասան» (Հոակին Ֆենիքս) և «ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգերում։