Հաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան միշտ անկեղծ է լրագրողների և իր երկրպագուների հետ:
Հարցազրույցներից մեկում հաղորդավարուհին նշել է, որ իրեն իդեալական չի համարում և հաճախ է բարդույթավորվում իր արտաքինի պատճառով:
Յուլիան կիսվել է, որ տարիներ առաջ՝ ամուսնալուծությունից հետո, ինքը շատ անինքնավստահ է դարձել:
Սակայն երիտասարդ մայրիկն այժմ որոշել է կատարելագործել իր արտաիքնը պլաստիկ վիրահատության օգնությամբ: Հաղորդավարուհին երկար տարիներ է,ինչ երազում է գեղեցիկ կուրծք ուեննալու մասին:
«Ես մինչ այսօր չեմ դիմել պլաստիկ կամ կոսմետիկ ինչ-որ միջամտության: Շատ անգամներ եմ եղել բժիշկների մոտ, սակայն համարձակությունս չի հերիքել, որպեսզի վիրահատվեմ:
Կարծում եմ, որ պլաստիկան չի գեղեցկացնում կնոջը, այլ միայն ինքնավստահություն է հաղորդում նրան: Կնոջը գեղեցկացնում է տղամարդու սերը»,- կիսվե է լրագրողների հետ Յուլիա Բարանովսկայան: