«Ինչպե՞ս պետք է բուժենք մեր վիշտն ու հիասթափությունը»․ Սիրուշոյի նոր գրառումը

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում գրառում է արել պատերազմից հետո իր ապրումներիր մասին:
«Բարև աշխարհ: Բացի կորոնավիրուսը, նախորդ տարի իմ երկիրը՝ Հայաստանը, ենթարկվեց կործանարար և դաժան պատերազմի: Մենք կորցրինք մեր սիրելիներին, տունը, երազանքները, հույսը և մեզ կոտրված ենք զգում:
Հիմա ինչպե՞ս պետք է բուժենք մեր վիշտն ու հիասթափությունը: Ինչպե՞ս պետք է գտնենք էներգիա և մոտիվացիա առաջ գնալու համար: Երևի, պետք է առաջ անցնենք և բուժենք մեր վերքերը միասին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երգչուհին պատերազմից հետո ակտիվ գրառումներ է անում սոցցանցերի իր էջերում: Գրառումններից մեկում նա անդրադարձել էր Արցախին, մյուսում՝ իր մասին տարիներ շարունակ հյուսված ասեկոսեներին։