Բեզոսը՝ McDonald’s-ում խոհարար, Բաֆեթը՝ թերթավաճառ․ միլիարդատերերի առաջին աշխատանքները

Ջեֆ Բեզոս, Ռիչարդ Բրենսոն, Ուորեն Բաֆեթը և Մայքլ Բլումբերգ․ իրենց հարստությամբ և հաջողված բիզնեսներով հայտնի միլիարդատերերը հարուստ ընտանիքներում չեն ծնվել։ Տարիներ առաջ նրանցից շատերին կարելի էր տեսնել փողոցներում թերթ վաճառելիս, գանձապահի և վաճառողների պաշտոններում։

South China Morning Post-ը ներկայացնում է աշխարհի միլիարդատերերի առաջին աշխատանքները։

Ջեֆ Բեզոս

Աշխարհի ամենահարուստ մարդը համավող Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 16 տարեկանում որպես խոհարար է աշխատել McDonald’s-ում։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակից ի վեր հիացած է արագ սննդի ցանցի տարբեր ավտոմատ ծառայություններից, ինչպիսիք են՝ կարտոֆիլի ֆրի պատրաստող սարքը։

Ռիչարդ Բրենսոն

Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնին Անգլիայում գիշերօթիկ դպրոցից հեռացրել են դիսլեքսիայի (սովորելու դժվարություն, որը բնութագրվում է կարդալու դժվարությամբ) համար: Նա 16 տարեկանում ապացուցել է իր գործարար մտածողությունը՝ հիմնելով Student Magazine կոչվող մշակութային ամսագիրը։ Այն առաջին անգամ տպագրվել է 50 000 օրինակով՝ գործարարին բերելով 8 000 ԱՄՆ դոլարի եկամուտ։
Բրենսոնը մի առիթվ հայտնել է, որ դիսլեքսիան է օգնել իրեն հիմնել Virgin Group-ը։

Ուորեն Բաֆեթ

Բիզնես մագնատ Ուորեն Բաֆեթը պատանեկության տարիներին թերթեր է առաքել, իսկ տարիներ անց դարձել է Berkshire Hathaway ընկերության ղեկավարը։ Բաֆեթին հաճախ են կոչում «Օմահայի հրաշագործ», «Օմահայի մարգարե» կամ «Օմահայի իմաստուն»․ նա գիտի՝ ինչպես ճիշտ ներդրումներ կատարել։

Մայքլ Բլումբերգ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի ընտանիքը պատկանում էր միջին դասին, սակայն մեդիամագնատն իր երազանքներին հասնելու համար ջանասիրաբար աշխատել է իր կրթության վրա։

Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանում ուսանելու համար նա վարկ է վերցրել և այն փակելու համար աշխատել է ավտոկայանատեղիում։

Ռիդ Հասթինգս

Netflix-ի գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսը մինչև աշխարհառհռչակ հոսքային հարթակ հիմնադրելը զբաղվել է մի շարք աշխատանքներով։ Մասնավորապես՝ ավագ դպրոցն ավարտելուց հետո նա, դռնեռուռ ընկած, փոշեկուլներ է վաճառել։ Համալսարանն ավարտելուց հետո նա նաև երկու տարի մաթեմատիկա է դասավանդել։

Ջեք Մա

Չինացի գործարար Ջեք Մայի՝ դեպի հաջողություն ճանապարհը նույնպես հարթ չի ընթացել։ Գործարարը փորձել է դիմել Հարվարդի բիզնես դպրոց, սակայն մերժում է ստացել 10 անգամ: Նրան նաև մերժել են աշխատանքի տեղավորել 30 տարբեր աշխատատեղերում: