Ինչո՞ւ է ռեժիսորը հրաժարվել Նատալյա Մեդվեդևային նկարահանել իր ֆիլմում

«Comedy Woman» հեռուստաշոուի նախկին մասնակից Նատալյա Մեդվեդևան իր ինստագրամյան էջում առաջին անգամ որոշել է անդրադառնալ ֆիլմերում բաց տեսարաններին ու կսիվել է, որ ինքը նման տեսարաններից հրաժարվելու հետաևնքով շատ առաջարկներ է կորցրել ռեժիսորների կողմից։
Դերասանուհին ընդգծել է, որ առաջին հերթին ինքը կին է, մայր, դուստր, հետո միայն՝ դերասանուհի։
«Ես այստեղ տանջվում եմ մեկ թեմայի պատճառով, և զգում եմ, որ եթե չկիսեմ, անդառնալի բան կլինի։ Դուք երևի կարդացել եք, որ Կիրա Նայթլին վերջերս հայտնել է՝ այլևս չի նկարահանվի բաց տեսարաններում, եթե ռեժիսորը լինի տղամարդ։Յուլիա Սնիգիրը ավելի վաղ նույնպես հայտարարեց, որ 18+ տեսարաններն էլ իր համար  չեն …

Եվ միակ բանը, որ կցանկանամ այս թեմայով ասել՝ լավ է, որ դերասանուհիները վերջապես արթնացան: Իհարկե, նորմալ է հրաժարվել բաց տեսարաններից, եթե դա ձեզ դուր չի գալիս, եթե տհաճ է, եթե ի վերջո զզվելի է …»,- գրել է Նատալյան։

Գրել է Նատալյան և հավելել, որ շատ վաղուց իր պայմանագրում նա ունի հատուկ կետեր, համաձայն որոնց՝ ինքը չի մերկայանում և անգամ չի համբուրվում ֆիլմերում։

Կատակերգուն պատմել է, որ նախորդ տարի ինքը պետք է նկարահանվեր շատ լավ ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմում, սակայն ավելի ուշ ռեժիսորը որոշում է կայացրել խմբագրել սցենարը՝ ավելացնելով համբույր, մերկանալու կադրեր և անկողնային տեսարան։
«Ռեժիսորը փորձում էր համոզել ինձ։ Իսկ ես 300 հազար անգամ պատասխանեցի, որ ինչ էլ լինի, ես չեմ ցանկանում այդպես նկարահանվել։ Արդյունքում ինձ հրաժարվեցին նկարահանել այդ դերում»,- նշել է Մեդվեդևան։

Մեդվեդեւայի կարծիքով՝ շատ արտիստների համար նմանատիպ տեսարանները «բռնություն են անձի» նկատմամբ, քանի որ հարկավոր է «կիրք ցույց տալ օտար մարդու հետ, որի բերանից տհաճ հոտ է գալիս, և որն այնքան էլ բարձր բարոյական որակներ չունի»։
Նա նաև հայտարարել է, որ չի քննադատում նրանց, ովքեր նորմալ են համարում անկեղծ տեսարաններում նկարահանվելը։