Նարգիզը պատմել է իր և Մաքսիմ Ֆադեևի կոնֆլիկտի մասին

Երգչուհի Նարգիզը կարճ ժամանակում կարողացավ ձեռք բերել երկրպագուների մի ամբողջ բանակ: Երգչուհին երկար ժամանակ է, ինչ համագործակցում էր Մաքսիմ ֆադեևի հետ, սակայն օրեր առաջ լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ նրանք դադարեցրել են իրենց համագործակցությունը:

Մաքսիմ Ֆադեևը վերջին ժամանակներում անդադար հայտնվում է սկանդալների կիզակետում:
Նրա հետ դադարել է համագործակցել Յուլիա Սավիչևան, Օլգա Սերյաբկինան և Ելենա Տեմնիկովան:
Նրանց է միացել նաև Նարգիզը:

«Ինձ բոլորը խորհուրդ էին տալիս հեռու մնալ Մաքսիմից, և ես զգում էի, որ այս օրը գալու է: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Մաքսիմ ֆադեևի պրոդյուսերական կենտրոնը հրաժարվեց ֆինանսավորել իմ համերգային շրջագայությունը: Բայց երբ ես, վերջապես, գտա անհրաժեշտ գումարը, Մաքսիմ Ֆադեևն իմ անունից նամակ ուղարկեց կազմակերպիչներին՝ հայտնելով, թե ես հրաժարվում եմ ելույթ ունենալ:
Մաքսիմը շարունակում է ամեն կերպ փակել իմ ճանապարհներն ու խանգարել ինձ: Սպասելի է»,- լրագրողների հետ զրույցում կիսվել է Նարգիզը: