Մեկ ամիս առաջ «Nike» ապրանքանիշը հայտնվել էր սկանդալի կենտրոնում իր ռասիստական «Air Max 1 Quick Strike» սպորտային կոշիկների պատճառով:
Այս կոշիկները բրենդը արտադրել էր ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ։
Բանն այն է, որ կոշիկի վրա պատկերված էր ԱՄՆ-ի հին դրոշը՝ 13 աստղերով, որն անվանվում է «Բետսի Ռոսի» դրոշ։
1776 թվականին, երբ 13 նահանգները ապստամբեցին բրիտանական թագի դեմ, այս դրոշը դարձավ պատերազմի խորհրդանիշը:
Այսօր այն հանդիսանում է ԱՄՆ-ի ծայրահեղ պահպանողական խմբավորումների խորհրդանիշը, իսկ որոշ քաղաքացիների համար այն ասոցացվում է ստրկության հետ։
«Nike»-ը որոշել էր կանգնեցնել «Air Max 1 Quick Strike Fourth of July»-ի վաճառքը, սակայն կոշիկից հարյուրավոր օրինակներ արդեն վաճառվել էին:
Օրեր առաջ ոստիկանություն են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնց միջև լուրջ խնդիր է առաջացել հենց այս կոշիկների պատճառով: Ոստիկանությունը դեռ չի նեկայացրել միջադեպի մանրամասները: